ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Վերջերս Մոսկվան Արցախին ներկայացրել էր հարցի լուծման իր տեսլականը. այն է` արցախահայությունը որպես փոքրամասնություն ինտեգրվում է Ադրբեջանին։ Արցախի պետնախարարն ուզում է ռուսների միջնորդությամբ բանակցել ադրբեջանցիների հետ։ Այն, որ այս տղան դատարկախոս, պոռոտախոս, որևէ բան անելու անընդունակ գործիչ է, վստահ եմ, արցախացիներն արդեն համոզվել են։ Բայց տարրական տրամաբանությունն ի՞նչ է, որ բնությունը խնայել է սրա համար։ Փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմ մտնելու առաջարկության հեղինակը քեզ ի՞նչ միջնորդ, դրա միջնորդությամբ դու ի՞նչ ես բանակցելու։ Ոչինչ չեք կարողանում անել, նշանակողիդ էլ վերցրու, գնացեք ձեր տները։ Մեր երեխեքը հո՞ ձեր պատանդը չեն»։