Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) X սոցիալական ցանցում։
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.58-ին Նուրհակի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։