ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունեցվածքների և ինձ վերագրվող շռայլությունների մասին: Բազմաթիվ ծեծված և հերքված անհիմն վերագրումներ, փաստերի ուռճացում և այլն: Մեջն էլ մի տողով, թե բա՝ հաջորդիվ կներկայացնենք այլ բաներ։
Իրականում՝ մեծ հաճույք ստացա նյութն ընթերցելիս, քանզի բազմաթիվ ստեր, սխալներ, չճշտված պնդումներ, զրպարտանք է պարունակում, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցը կանխիկ գումարով վճարելու է այդ սխալների համար:
Բայց նյութի վերնագիրը լավն էր՝ «Թանկարժեք տղան», այո՛, և դուք շատ թանկ եք վճարելու դատարանի որոշման հիման վրա այս ստերի և ինձ զրպարտելու փորձի համար: