Search
Close this search box.

ԵԼՔ-ը իրավապահ մարմիններից պահանջում է մեղավորներին ենթարկել պատասխանատվության

Երևանի ավագանու Ելք խմբակցությունը փետրվարի 13-ի դեպքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ.

Երևանի ավագանու ս.թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Իր հերթինԵլք խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ տեղի ունեցավ երկու օր առաջ: Հերթական անգամ իշխանությունների ստեղծած համակարգը սբոյ տվեց, ու այս ամենն այդ համակարգի անգործության կամ լրջագույն սահմանափակումների հետևանքն է. կիրառված բռնությունն այդ սբոյի լավագույն ցուցիչն է:

Երկու բան պետք է արձանագրել՝
-ԵԾ անդամների դեմ այդ բռնությունները պետք է դատապարտվեն և մեղավորները կրեն լրջագույն պատասխանատվություն:

-Այս դեպքում քաղաքային իշխանություններն այլևս պետք է հետևություն անեն, շանս չունեն հետևություն չանելու, և հրաժարվեն քաղաքական ուժերի և քաղաքացիների առաջարկներն անհիմն “պասլատ” անելուց, այլապես փետրվարի 13-ի միջադեպը կարող է օրինաչափություն դառնալ:

 

Please enter a valid URL