Search
Close this search box.

Պեսկովը` Պրիգnժինի ինքնաթիռի կnրծանման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից լինել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը։

«Այժմ, իհարկե, շատ են շահարկումները այս ավիավթարի և ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան շուրջ։ Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները մատուցվում են որոշակի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է: Այս խնդիրը լուսաբանելիս, անշուշտ, հարկավոր է հիմնվել բացառապես փաստերի վրա», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով համապատասխան պնդումները։

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Embraer» ինքնաթիռը, որը «Շերեմետևո»-ից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Այնտեղ գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ուղևորների ցանկում կար նաև Եվգենի Պրիգոժինի անունը։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։

Please enter a valid URL