Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցրին, որի ժամանակ անդրադառնալով քաղաքում առկա խնդիրներին՝ առանձնացրել է նաև խմելու ջրի հարցը. «Իհարկե դա Երևանի քաղաքապետարանի տիրույթում չէ… մեր տանը նույն խնդիրն է… երեկվա հանդիպումների ժամանակ խոստացել եմ, որ եթե այդ խնդիրը որևէ մեկ այլ մարմին չկարողանա լուծել, պատասխանտու հայտարարում եմ՝ մենք կլուծենք: Մենք «Վեոլիա ջրի» հետ ունեցել ենք քննարկումններ, «Վեոլիա ջուր»-ն արդարացի ասում է, որ ինքը սահմանափակված է տարեկան ներդրումներ անել իքս չափով, որը բավականին փոքր գումար է և որը կոյուղագծերի, ջրագծերի փոփոխման համար բավարար չէ: Բայց «Վեոլիա ջուր»-ը պետությանը տարեկան վճարում է 9-10 մլրդ դրամի չափով վարձավճարներ: Խոսելու ենք Կառավարության հետ. այն գումարները, որ Կառավարությունը ստանում է ջրագծերի վարձակալության համար, պետք է հետ ուղղվեն էդ ջրագծերի վերակառուցմանը: Դա իրագործելի է և վստահ եմ՝ իրականացնելու ենք»,- ասել է Ավինյանը: