Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գրեթե ամեն օր Արցախից ինձ ուղարկում են ադրբեջանական որևէ քարոզչական լրատվամիջոցի կամ ֆեյսբուքյան կենդանու գրած, բնականաբար, Արցախի մասին աղետալի տեղեկություններով։
Պարզ է, չէ՞, որ թշնամին մեր մասին լավ բան չի գրի, ավելին, պիտի փորձի հնարավորինս վատ գույներով նկարագրել վիճակն ու համոզել, հայերի համար ամեն ինչ ավարտված է։
Դա բնական է։ Այդպես էլ պիտի լինի Ադրբեջանի կողմից’ ինչքան վատ հայերի համար, այնքան լավ Ադրբեջանի համար։
Զարմանալի կլիներ, եթե այդպես չլիներ։
Բայց ինձ համար զարմանալի ու անհասկանալի է, թե ինչու են Արցախցիները կարդում թշնամու գրածները և ինչու են հավատում դրանց ստերին։
Որպես պատճառ’ Արցախցիներն ասում են’ դրանք ինչ ասում են, լինում է։
Իրականում այդպես չէ, այդպես համոզել են, մանավանդ որ ասում են այն, ինչ արդեն եղած է, բնականաբար պիտի անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն լինի, թե ասեցին, եղավ։
Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ, մի կարդացեք ադրբեջանական հրապարակումներ, մի նայեք դրանց տարածած վիդեոները։ Ախր դուք սեփական խելք ունեք, ինչո՞ւ եք դառնում գործիք թշնամու քարոզչամեքենայի ձեռքին։