Search
Close this search box.

ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան. Ինչ է հայտնի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, հայտնել է Անվտանգության խորհուրդը: Ըստ հայտարարության՝ նա կմեկնի օգոստոսի 28-ին: ԱԽ քարտուղարը Հնդկաստանում կհանդիպի երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Նշենք, որ Հայաստանն ընդլայնում է ռազմական գործընկերությունը Հնդկաստանի հետ: Վերջինս Հայաստանին կմատակարարի սեփական արտադրության ATAGS 155 միլիմետրանոց քարշակվող հաուբիցներ: Անգլալեզու Тhe Hindu թերթի տվյալներով՝ պատվերը ստացել է Kalyani Strategic Systems մասնավոր ընկերությունը, որը Bharat Forge ընկերության դուստր ձեռնարկությունն է։

Հաուբիցների մատակարարումը կիրականացվի հնդկական պաշտպանական պետական ծրագրի շրջանակներում և հայրենական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերաբերյալ Նյու Դելիի քաղաքականությանը համապատասխան: Սա Հայաստանի և հարավասիական տերության միջև առաջին պաշտպանական գործարքը չէ։

Ավելի վաղ հնդկական Solar Group ընկերությունը հայտնել էր Հայաստանի կողմից Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման մասին համաձայնագրի կնքման մասին։ Քննարկվում է նաև Երևանին Akash հարվածային դրոնների և զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) մատակարարումը։

Please enter a valid URL