Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
Նման տեղեկություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, թե Ոսկանյանն, իբր, «գոհունակություն հայտնել իր կալանքի պայմաններից»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր մարտական դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Գագիկ Ոսկանյանն ադրբեջանական կողմում է:
Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ «պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով»։