Search
Close this search box.

Հայկ Մարությանն ամբողջ գիշեր Արսենին պահել է հացի հերթի մեջ

Հայկ Մարությանն ամբողջ գիշեր Արսենին պահել ա հացի հերթի մեջ։ Այաս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հովհաննես Իշխանյանը․

Արսենը 13 տարեկան ա։ 13 տարեկանը 7-րդ դասարան ա։ 7-րդ դասարանում քուչից քուչա էինք թրև գալիս, ստեղ-ընդեղ ֆուտբոլ էինք խաղում, սկսեցինք ծխել։
13 տարեկանում Արսենը 3 անգամ հացի հերթի տետրում գրել ա իրա անունը, բայց ձեռքերը դատարակ տուն ա վերադարձել։
Չորրորդ փորձը։

Գիշերը ժամը 01։42։ Երևանում կարաս նստես Կարաս, Լիբանանյան, Կովկաս Պանդոկ, մենյուն բացես, ինքդ քեզ հարցնես՝ ի՞նչ ուտեմ, մատուցողին ասես, կտա։
Ստեփանակերտում 01։42-ին Արսենի հացի հերթը 252-րդն ա։ Բացի Արսենից 200-ից ավելի մարդ նույն հերթում։

Արսենի մասին իմանում ես նույն պահին, երբ պարզվել ա, որ հայերին սև ու սպիտակի բաժանած Հայկ Մարությանին ՔՊ-ն ջնջել ա նկարներից։

Նկարներից ջնջելու պատմական դեպքերի ֆոլդերները սկսում ա բացվել ուղեղումդ։
Ստալինը՝ նկարներից ջնջել ա Եժովին, Սովետական միություն։
Կիմ Չեն Ինը՝ ջնջել ա հորեղբայր Չան Սոն Տխեկին, Հյուսիսային Կորեա։
Լուսանկարիչ Գերման Ավագյանը՝ ջնջել ա Վահան Իշխանյանին, Հայաստան։
Լուսանկարիչ՝ Զավեն Խաչիկյանը՝ ջնջել ա Վահան Իշխանյանին, Հայաստան։

Բայց տարբերություն զգո՞ւմ ես 13 տարեկան տղային գիշերվա ժամը 2-ին հերթի մեջ պահող ՔՊ-ի ու Ստալինի, Կիմ Չեն Ընի, Գերման Ավագյանի, Զավեն Խաչիկյանի արածների մոտիվների մեջ։ Զգում ես։

Դիկտատորներն ու լուսանկարիչներն իսկապես պատմությունը վերացնելու համար ջնջել իրենց անցանկալի անձանց։ ՔՊ-ն ջնջում է անցանկալի անձին, որ ցանկալի դարձնի։
Հայկ Մարությանը ցանկալի անձն է ՔՊ-ի համար․ նրա միջոցով ՔՊ ջնջում է իր համար անցանկալիներին՝ Անդրանիկ Թևանյանին, Սուրեն Պետրոսյանին, Մանե Թանդիլյանին։ Երևանի քաղաքապետի այս երեք թեկնածուներն են, որոնք Արցախի պաշտպանության մտքով են մտել պայքարի մեջ։

Արսենին հերթի մեջ պահող ՔՊ-ին ի՞ն չ է պետք։ Նրանց պետք է մեկը, որ օգնի Արսենին ու իրա ընտանիքին հանձնեն գողին, մեկ այլ պատմություն կեղծող դիկտատոր Իլհամ Ալիևին։
Ո՛չ նոյեմբերի 9-ից հետո, ո՛չ հիմա Հայկ Մարությանը չընդդիմացավ Արցախի դեմ դավադրությանը, Հայաստանի մեջից Հայաստանի պատմության կեղծմանը, հայերին ու հայերի մշակութային կոթողներն իրենց տարածքներից ջնջելուն։ Հրաշալի թեկնածու Արցախի պաշտպանությունը չեզոքացնելու համար։
Համոզի, կօգնի։

Հայկ Մարությանը համաձայնել ա մասնակցել ընտրություններին` օգնելով Արցախը հանձնելուն, ամեն գիշեր հարյուրավոր մարդկանց հացի հերթի մեջ պահելուն։
Տեսնես Արսենը ստացա՞վ իրա հացը։
Արսենի պատմությունն ու լուսանկարը՝ David Ghahramanyan-ից։

Please enter a valid URL