«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։ Նշենք, որ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար և կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեխաների հորը հարցաքննել են, քանի որ Աննա Արևշատյանը իրավապահներին հայտնել է, որ երեխայի նկատմամբ այդպես վարվել ու նկարելը ունեցել է մեկ նպատակ՝ ուղարկել ամուսնուն։ Իսկ թե ամուսինն ինչ է արել այդ նկարահանած տեսանյութը, ու որտեղից է այն տարածվել համացանցում, Աննա Արևշատյանն ասել է՝ ինքը տեղյակ չէ։ Եվ, ահա, այդ նպատակով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ՝ խուզարկության։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում: Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։ Խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ ևս եղել է հեռախոս ու դեռ ավելին՝ հեռախոսի մեջ եղել են մի քանի տեսանյութեր՝ երեխայի մասով։
Խուզարկությունից հետո երեխաների հորը Նուբարաշենի բանտից տեղափոխել են Գավառի քննչական բաժին, ու քննչական գործողություններ են իրականացվում»:
Մանրամասները՝ թերթի համարում: