Search
Close this search box.

«Հրապարակ». Առուշանյանի մրցակցին ազատել են պաշտոնից

«Հրապարակ» թերթը գրում է. Արդեն մի քանի շաբաթ է՝ Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի օպերբաժնի պետի պաշտոնից ազատել են Վլադիմիր Աբունցին, ով Գորիսի վերջին ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր՝ Առուշ Առուշանյանի մրցակիցը։ Ընտրություններից եւ ՔՊ-ի պարտությունից անմիջապես հետո Աբունցը նշանակվել էր ՊԵԿ օպերբաժնի պետ, իսկ մի քանի շաբաթ առաջ ազատվել է պաշտոնից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբունցին հայտնել են, որ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, հաստիքացուցակներ են կրճատվում, որն էլ իր ազատման պատճառն է, առաջիկայում իրեն նոր` ավելի լավ պաշտոն կառաջարկեն: Սակայն մենք տեղեկացանք, որ ազատվելուց օրեր անց Աբունցի տեղը նոր պետ է նշանակվել՝ ոմն Ծատրյան, ով պարտաճանաչ ներկայանում է մարզխորհրդի նիստերին: ՊԵԿ-ից տեղեկացանք, որ Աբունցի նշանակման հրաման դեռ չկա։ Հիշեցնենք, որ Աբունցը 2019 թվականից Մեղրիի մաքսայինի պետն էր։

Please enter a valid URL