Երևանի Հալաբյան փողոցում «Nissan» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ–կորտի արտաքին երեսպատման ապակիների մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, ահազանգը ստացվել է ժամը 17։49-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին։