Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Աթանեսյանը նշել է, որ այսօր քննչական կոմիտեից ստացել է պաշտոնական ծանուցում՝ հավելելով, որ «վաղը կարող ենք ծանոթանալ քրեական վարույթի նյութերին»:
«Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ: Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ»,- գրել է պաշտպանը:
Աթանեսյանը հավելել է, որ Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձման որոշման դեմ ներկայացրել է հավելյալ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որի «հիմքն է վերը նշածը՝ քննիչը փաստացի սխալ տեղեկատվություն է հայտնել դատարանին, որն էլ իր հերթին այն ընդունել է որպես վերջնական ճշմարտություն»: