Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կոչ անել բոլոր երևանցիներին, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան «Ապրելու երկրին»․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր Ռուբեն Վարդանյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին։
Կուսակցության հրապարակած տեսաուղերձում Վարդանյանը կոչ է արել բոլորին մասնակցել ընտրություններին։

«Մենակ ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել»,- ընդգծել է նա։

«Ես ուզում եմ կոչ անել բոլոր երևանցիներին, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան «Ապրելու երկրին», որն իսկապես առաջարկում է նոր մոտեցում։ Նոր ուղի է ցույց տալիս բոլորիս։ Եվ ես վստահ եմ՝ միասին կհաղթահարենք ամեն ինչ։ Մենք պատասխանատու ենք մեր ապագայի, մեր հայրենիքի, մեր պետության համար։ Եվ մենք չենք թույլ տա ոչ մեկին կործանել Արցախը և Հայաստանը»,- հավելել է Վարդանյանը։

Please enter a valid URL