Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգոստոսի 18-ին և 19 -ին արձակած կրակոցների մասին, ինչից տուժել էր օդակայանի պատուհաններից մեկն ու տանիքը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն»-ից։
Հայաստանի իշխանությունը ԻԿԱՕ-ից աջակցություն է խնդրել՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով։ Այս մասին լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել էին շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։