Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են. Մեսրոպ Առաքելյան

Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը․

«Ես և մեր թիմը պատերազմից հետո պարբերաբար այցելում ենք Եռաբլուր։

Մի քանի օր առաջ՝ հերթական այցի ժամանակ, մուտքի մոտ շատերիս մոտ մի հարց առաջացավ․

— Տեսնե՞ս՝ ճանապարհները սարքել են։

Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են, սգացող ծնողները ստիպած են քայլել փոշու, կեղտի, շեբենի վրայով՝ գերեզմաններին մոտենալու համար:

Արդեն երեք տարի է՝ իշխանությունն ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի։ Չնայած լավ էլ ի զորու են, որտեղ նկարվելու ու փիառվելու տեղ կա, օր ու գիշեր ասֆալտ են անում։

Բառեր չկան նկարագրելու այս տեսարանը։

Սրանու՞մ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք»։

Please enter a valid URL