Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկվում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը ու վերանայել վերադառնալ նախկին դրույքաչափերին:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, համարձակ քայլերի գնացին, էական թուլացումներ արվեցին, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի: Նախարարի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը:
«Եթե ունենք երկընտրանք արտադրությունը հարկել, թե սպառումը, շատ ավելի նպատակահարմար է գնալ սպառման հարկմանը, քանի որ այլ տարբերակով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը: