Search
Close this search box.

Ռուսաստանի վարչապետ Միշուստինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցեր և որոշել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները։

Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը։

Please enter a valid URL