«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կհատկացվի 450 մլն դրամ»,- այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ծրագրով մենք աջակցում ենք երեխային, որովհետև ծնողը կարող է գնալ աշխատել այդ 50, 100 կամ 500 հազար դրամը վաստակել և իր ընտանիքի կարիքները հոգալ, իսկ նորածին երեխան դա չի կարող անել, մենք դրա համար աջակցում ենք երեխային, սա շատ կարևոր քաղաքական և հայեցակարգային տարբերություն է՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան պարագայում մենք ոչ մի ծնողի ոչ մի կոպեկի աջակցություն չենք տալիս, նույնն էլ ծնողի բնակարանային ապահովվածության հարցում մենք աջակցությունը տալիս ենք երեխային», — ասաց նա: