Search
Close this search box.

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Երեւանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի հերթական փուլը՝ ադրբեջանական կողմին փոխանցելով իր առաջարկները: 2022 թվականի մարտին Բաքուն Երեւանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել եւ ուղարկել իր տարբերակը։

Please enter a valid URL