Search
Close this search box.

Կրիվոպուսկովին՝ ՀՀ սահման մտնել թույլ չտալու մասին

Հինգշաբթի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է անձամբ ինքը՝ Կրիվոպուսկովը։

«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին․․․ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- նշել է նա։

Կրիվոպուսկովը եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը 2009-2013 թթ.:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոցում» արգելել են մտնել ՀՀ։

Please enter a valid URL