Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը՝ թույլ տալու միայն ԼՂ–ից ելք. Փաշինյան

Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու եւ մուտք թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ այս պահին էլ Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ.

«Նրանցից շուրջ 5 հազար նախորդ տարվա դեկտմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետեւանքով, եւս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտըարարության 7-րդ կետի չկատարման հետեւանքով չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»:

Please enter a valid URL