Search
Close this search box.

Երևանում հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացու դի

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ժամը 02:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, որը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, որը ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Please enter a valid URL