Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։