Արդար Հայաստան կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Սիրելի՛ բարեկամներ ու հարազատներ
Ինձ համար այսօր պատմական օր է։
Իմ արժեհամակարգի, ինչպես նաև իմ քաղաքական գործունեության հիմքում դրված են 1990թ. օգոստոսի 23-ին անկախության հռչակագրով հաստատված անկախ պետականության հիմնադրույթները, գաղափարներն ու քաղաքական սկզբունքները՝ առանցքում որպես գերագույն արժեք դիտարկելով Հայաստանի քաղաքացուն, նրա արժանապատվությունը, ազատությունը, անվտանգ ու բարեկեցիկ ապրելու անքակտելի իրավունքը, և որպես դրանց կենսագործման առանցքային միջոց՝ Հայաստանի՝ որպես պետության զարգացման ու հարատևության փիլիսոփայութունը:
Անկախ Հայաստանի ողջ ժամանակահատվածում մենք կանգնած ենք եղել լրջագույն մարտահրավերների հաղթահարման ու սպառնալիքների չեզոքացման, ինչպես նաև բազմաթիվ բարդագույն խնդիրների լուծման առաջ, որոնց մի մասը լուծվել են, իսկ մյուս մասը շարունակում են մնալ։
Թեև առկա բոլոր դժվարություններին, ես լավատես եմ ու խորապես համոզված, որ մենք լավագույն շանսն ունենք` փոխելու մեր պատմության ու պետության զարգացման ընթացքը:
Իրար ճիշտ հասկանանք, մեր սերունդը պարտավոր է հաղթահարել իրեն պարտադրված բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերները՝ շատ պարզ պատճառաբանությամբ. Մենք իրավունք չունենք մեր երկրում ապրել պարտված քաղաքացու խարանը ճակատներիս դաջված:
Էլի եմ ասում՝ ես չեմ ուզում պարտված մնալ…
Հետևաբար՝ սթափվել է պետք ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Ս.թ. մայիս ամսին կայացած մեր համաժողովի ընթացքում նշել էի, որ Հայ ժողովրդին համախմբող նոր գաղափար է պետք, որն, ըստ իս, պետք է լինի ներկա Հայաստանը զարգացնելու գաղափարը։ Ես հավատում եմ այդ գաղափարին։
Մենք շատ ենք, մենք պարտավոր ենք դուրս գալ մեր ՛՛Տներից՛՛ ու դառնալ այս պայքարի արժանապատվության զինվորն ու ազատության սիմվոլը, որպեսզի կատարենք մեր առաքելությունն ու մեր պարտքը` չխորշելով ո՛չ մեկից և ոչնչից` հանո՛ւն ժողովրդավար և ուժեղ Հայաստանի, հանո՛ւն ազատ ու հոգևոր Հայաստանի, հանո՛ւն արդար Հայաստանի…
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապակցությամբ:
Սիրելի՛ բարեկամներ
Երևանի ավագանու ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի առաջիկա տարիների զարգացման համար։
Ցանկացած ընտրություն դա քաղաքական գործընթաց է։
Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է, և այն պետք սկսել Երևանից։
Չպետք է թույլ տալ, որ Հայաստանում արմատավորվի քաղաքական մենիշխանությունը, ինչի աղետալի դրսևորումներն ու արդյունքները տեսել ենք տարիներ շարունակ։
Իմ խորին համոզմամբ, Երևան քաղաքում իրականացվում է սխալ և ոչ արդյունավետ կառավարում։
Երևանի վերջին 5 ընտրովի քաղաքապետերը չեն պաշտոնավարել իրենց ամբողջական ժամկետով՝ երկրի ղեկավարի կամ քաղաքական թիմի հետ ունեցած այս կամ այն խնդրի պատճառով։
Երևանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի հիմնովին վերափոխման, և ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներիշխանական քմահաճույքների զոհ։
Մենք առաջարկում ենք Երևանում իրականացնել որակական ու ռազմավարական փոփոխություններ ու կոնկրետ լուծումներ։
Մենք ունենք երիտասարդ, միաժամանակ` ներուժ ունեցող պրոֆեսիոնալ թիմ, ունենք կամք` անելու ավելին ու ավելի լավ։
Սեպտեմբերի 17-ին քվեարկեք Երևան քաղաքում արդար կառավարման համար։
Քվեաթերթիկում մենք 3-րդ համարն ենք։ Ձեր ձայնը «Արդար Հայաստանին»։
Սիրելի՛ բարեկամներ
Այս ընտրություններին մեր առաջնորդվելու ենք ՎՍՏԱՀԻ՛Ր, ՀԱՎԱՏԱ՛, ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ․․․կարգախոսով։
Ինչու՞, որովհետև կորել է վստահությունը մեկս մյուսի նկատմամբ, պետության նկատմամբ, քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ, պետական գործիչների նկատմամբ։
Կորել է հավատը պետական բոլոր ինստիտուտենրի նկատմամբ, և մենք բոլորս կարոտ մնացինք իրական փոփոխություներին։
Դրա համար էլ մեր նպատակն է վերականգնել վստահությունն ու հավատը, որ փոխենք մեր պետության ու կառավարման որակը։
Մենք տրամադրված ենք վճռական և պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար։
Ոչինչ նախապես կանխորոշված չէ, ամեն ինչ կախված է լինելու Ձեր կամքից ու Ձեր քվեից։
Հաղթել Երևանում, նշանակում է հաղթել Հայաստանում։
Պարտության, պարտվողականության ու հիասթափության երթը պետք է կանգնեցնել ու շարժվել վերելքի ու հաղթանակի ճանապարհով։
Հարգելի՛ բարեկամներ
Երևանի ավագանու ընտրություններին իշխանության կողմից սեփական թեկնածուին ամեն գնով քաղաքապետ կարգելու նպատակով ձեռնարկած քայլերի տրամաբանությունը, ինչպես նաև որոշ ուժերի ու անհատների մասնակցության հայտը վկայում է, որ պետական ինստիտուտների ու պետականության վերջնականապես վարկաբեկման ու ոչնչացման գործընթացը շարունակվում է։
Որոշակի հույս կար, որ այս ընտրությունները կարող էին բովանդակային առումով լինել առավել քաղաքական ու իմաստալից՝ միտված Երևանի ռազմավարական հեռանկարի զարգացմանը, սակայն գործող իշխանության կողմից տևական ժամանակ քաղաքական դաշտի կանխամտածված հեղինակազրկմանը նպաստելու գործընթացը՝ այս դեպքում նաև ընտրական պայքարին մասնակցելուն քաջալերելու միջոցով առաջին պլան բերելով բառիս բուն իմաստով որոշ անհասկանալի երևույթների, վկայում է այն մասին, որ մեր արժեհամակարգին հասցվող վնասը հասնում է իր գագաթնակետին։
Այսպես հնարավոր է միայն մի դեպքում, երբ կոնկրետ խնդիր է դրված խարխլել ու խեղել հայոց պետականության հիմքերն ու կործանել հնարավոր ամեն ինչ։
Նաև այս պատճառով է, որ մասնակցում ենք ընտրությանը՝ փորձելով որոշակիորեն քաղաքական