Տվերի մարզում վթարի ենթարկված ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինը ներառված է եղել ուղևորների թվում, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Embraer բիզնես-ջեթը վթարի է ենթարկվել Տվերի մարզում, բոլորը զոհվել են։
«Embraer ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Ինքնաթիռում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղեւորներ։ Նրանք բոլորը մահացել են»,- ասել է աղբյուրը։