ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 23-ի արտարժույթի փոխարժեքները։
Համաձայն բանկի տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեքշաբթի օրվա համեմատ աճել է 1.01 դրամով՝ կազմելով 386.80 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.34 դրամ՝ նվազելով 4.08 դրամով։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.07 դրամով և կազմել 417.94 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կազմել 4.10 դրամ։