Search
Close this search box.

Մտահոգիչ լուր Արցախից

Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։

Արցախի ԱԳՆ-ն արձագանքեով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի տարածած ապատեղեկատվությանը գրել է․ «Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», իբրև թե «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին»։

Please enter a valid URL