Search
Close this search box.

Պատրոն Դավոյին նորից կալանավորում են. ո՞ւմ է նա խանգարում

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր կրկին կալանավորում են զենքի մատակարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին, գրում է «Հրապարակ»-ը։ Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ՝ օգոստոսի 1-ին, Անդրանիկ Քոչարյանն էր առաջինը հայտարարել, որ Պատրոն Դավիթին կրկին կալանավորելու են և նա անմիջապես ներկայացել էր ԱԱԾ մեկուսարան, որ դիմակավորված ԱԱԾ-ականները չգնան իր տուն։ Սակայն ՔԿՀ-ում նրան ասել էին, որ իրեն կալանավորելու որոշում չկա, իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և վերջինիս կալանավորելու որևէ հիմք չունեն։

Դրանից անցել է 23 օր։ Պարզվում է՝ Անդրանիկ Քոչարյանն «ուղիղ կապի» մեջ է դատարանների հետ և նա Պատրոնին կալանավորելու մասին իմացել էր մեղադրյալից, նրա պաշտպաններից (գուցե նաև դատավորից) շուտ՝ հիմա նոր «թղթերը հասել են» մեկուսարան և Պատրոն Դավիթին կալանավորելու որոշումն իրագործվում է։

Սակայն այն գործը, որով պատրաստվում են կալանավորել Դավիթ Գալստյանին, վաղեմության ժամկետն անցել է, և օրենքը չնայած չի արգելում քրեական վարույթ իրականացնել՝ քննություն կատարել և այլն, մանավանդ եթե մարդն արդարացում է պահանջում, սակայն արգելում է կալանավորել մարդուն։ Քանի որ անգամ եթե այդ անձի մեղքը հաստատվի, դատարանը որևէ պատիժ չի կարող սահմանել՝ վաղեմությունն անցած մեղադրանքով։

Ի՞նչ են արել իրավապահները՝ ինչ-որ անօրինական ֆոկուսով «ջրել» են վաղեմության ժամկետը՝ իբրև թե այդ գործով վաղեմության ժամկետը չի անցել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL