Search
Close this search box.

ՖՈՏՈ. ԱԹՍ-ները գիշերը գրnհել են Մոսկվան

Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա, երկուսը խոցվել են ՀՕՊ-ի կողմից, մեկը ճնշվել է ՌԷՊ միջոցներով. տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Մոսկվա քաղաքի ուղղությամբ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի հերթական փորձը։ Մայրաքաղաքի վրա հարձակված ԱԹՍ-ներից երկուսը ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկինսկի շրջանների օդային տարածքում»,-հաղորդել են գերատեսչությունից։

ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ «երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կորցնելով կառավարումը` բախվել «Մոսկվա սիթի» համալիրի կառուցվող շենքին։

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները:
«Քաղաքային արտակարգ ծառայությունները զննում են տարածքը համալիրի պարագծով՝ հարվածի հետևանքները պարզելու համար։ Երկու հարակից հինգհարկանի շենքերում մի քանի պատուհան է կոտրվել»,-իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ հակաօդային պաշտպանության ուժերը նախօրեին 2 ուկրաինական ԱԹՍ էին խոցել Մոսկվայի մարզի երկնքում։

Please enter a valid URL