Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայություն։