Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը քիչ առաջ տեղափոխվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, բոլորին հայտնի կանանց գաղութ։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա 7 օր անց կտեղափոխեն մեկուսարան։ Վերջինս մեկուսարանում կմնա մինչև դատավճիռ կայացվի, որից հետո դուրս կգա դատապարտյալների ընդհանուր խումբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում, ենթադրաբար ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել և ձերբակալվել է։