«Հրապարակ» թերթը գրում է. Կապանում Նիկոլ Փաշինյանին դիմավորողների մեջ էր նաեւ ոչ այնքան հայտնի Էդգար Հակոբյանը, ով, մեր տեղեկություններով, անցյալում մոլի հականիկոլական է եղել, «սյունյաց ողջույններ» ակցիայի ակտիվիստներից, իսկ այժմ Կապանի բազմաբնակարաններ կառուցապատող ընկերության սեփականատերերից է։ Նա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսնու ընկերն է: Թերեւս պատահական չէր Փաշինյանի հարցը, թե որտեղից նրան միջոցներ։ Երիտասարդն էլ պատասխանեց, որ հայրը երկար տարիներ ՌԴ-ում է աշխատում։
Մարզի մեր աղբյուրները վստահեցնում են, որ թե՛ Հակոբյանը, թե՛ մարզի երբեմնի ըմբոստ համայնքապետերը «կրոնափոխ» են եղել մարզպետի շնորհիվ: Ավելին, վարչապետին ուղեկցող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գնել Սանոսյանի հետ շաբաթ օրը վերադարձել է Կապան՝ տոնին մասնակցելու, վարչապետը Գորիսում մնացել է Առուշ Առուշանյանի ու 2 փոխմարզպետների ուղեկցությամբ։ Սակայն Փաշինյանին ուղեկցողներին մինչեւ վերջին թելը ստուգել են՝ անգամ ձեռքի ժամացույցները։