Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան օդանավով թռիչքները, հայտնում է Սյունիքի մարզպետարանը:
Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում եւ ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երեւան։
Կապան-Երեւան չվերթի օդանավում ուղեւորների մեջ են նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։