Search
Close this search box.

Ազգը որոշել է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի լինի վարչապետ ու իր քվեն տվել է նրան. Առուշանյան

Ժողովուրդն է ընտրել Փաշինյանին, և տարօրինակ է, թե ինչու են հիմա ինձ քննադատում:Mediahub․am-ին ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, անդրադառնալով ֆեյսբուքում իր հասցեին հնչող քննադատությանը, որը սկսվել էր, երբ համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է ժամանակին Փաշինյանի կոշտ քննադատ Առուշանյանը ողջունում նրան․

«Բազմիցս ասել եմ՝ ես պայքարում եմ Արցախի համար, արցախի լինելիության համար, ուղղակի մոդա է դառել ֆեյսբուքում ստատուսներ գրել ու ոչ մեկ դրա համար չի պատժվում»,- ասաց նա:Առուշանյանի խոսքով, Գորիսում 6 միլիարդ դրամի շինարարություն է կատարվում, որից 3 միլիարդը կառավարությունն է տալիս, Փաշինյանը եկել էր ստուգելու աշխատանքները․ 

«Քննարկողների մասին մի քանի բան կասեմ, նախ առաջինը՝ ո՞վ են իրենք, որ պիտի այսօր որոշեն՝ ես ինչ պիտի անեմ, կամ չանեմ: Ոչ իրանց ապրած կյանքը, ոչ էիրենց կարգավիճակը, թույլ չեն տա, որ իրենք այսօր արտահայտվեն:Իրենք պատերազմի ժամանակ իրենց կնոջ փեշի տակ են թաքնվել, խորհուրդ կտամ՝ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ, ոչ էլ իրենք այնքան կան, որ որոշեն՝ ես ինչ անեմ: Ես 30 հազար մարդու համար պատասխանատվություն եմ կրում եւ այդքան մարդ ինձ են վստահել, որ իրենց կյանքի որակը բարելավեմ»,-ասաց նա:

Please enter a valid URL