Search
Close this search box.

«Այս իրավիճակում անիմաստ է խոսել պաշտոնի մասին». ինչ է ասում Ռուբեն Վարդանյան

Տաթև-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով իր երեկվա ուղերձին, նշել է, որ ինքը չի պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հիմա դրա պատեհ առիթը չէ, սակայն մատնանշում է, որ հենց վերջինի պարտվողական տրամադրությունն է բարդացնում իրավիճակը:

«Այս իրավիճակում անիմաստ է խոսել պաշտոնի մասին, երբ որ ամեն օր կա խնդիր հացի, ջրի, դեղերի և այլնի, և այս իրավիճակում անխելք մարդը կուզենա պաշտոն ստանձնի կամ էլ իր օրակարգն ունի: Միակ պատճառը, որ այսօր մենք պետք է որոշումներ կայացնենք, այս ճգնաժամն է: Իմ կոչը ուրիշ բանի մասին էր, որ առանց գաղափարի, առանց սկզբունքների, առանց հավատի, մենք ոչ մի բանի չենք կարող հասնել: Այս վիճակում դա ամենակարևորն է, որը հիմքն է այլ գործողությունների դիմելու համար»,- ասել է նա:

Please enter a valid URL