Search
Close this search box.

Ես ճանաչում եմ Մեսրոպին ու Մանեին, և ամեն ձևով աջակցելու եմ, որ Երևանի ընտրությունները լինեն քաղաքական

«Երևանի ընտրությունները շատ կարևոր են լինելու, որովհետև դրանք ընտրություն են, թե ինչ ճանապարհով է գնալու ամբողջ հասարակությունը։
Այն ապագան, որ առաջարկել է այսօրվա իշխանությունը, մեզ պետք չէ։
Այո՛, ես ճանաչում եմ Մեսրոպին ու Մանեին։ Եվ՛ տիկին Թանդիլյանի, և՛ պարոն Առաքելյանի հետ Արցախում և Հայաստանում այս երկու տարվա ընթացքում ճանապարհ ենք անցել, տեսել եմ, թե տարբեր իրավիճակներում նրանք ինչպես են իրենց պահում, նրանք ունեն սկզբունքներ, և ես նրանց վստահում եմ։
Ես աջակցելու եմ նրանց, կուսակցությանը, որն ունի գաղափար, որն ունի տեսլական։ Ես դրանք կիսում եմ։
Արցախն ու Հայաստանը մի աշխարհ են, մենք իրավունք չունենք տարանջատելու։
Ես ամեն ձևով աջակցելու եմ, որ Երևանի ընտրությունները լինեն քաղաքական, ռազմավարական և գաղափարական։ Մեր ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա պետք է շատ ուժեղ լինի, նրանք պետք է հրաժարվեն իրենց սխալներից»։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ-Տաթև տեսակամուրջի ընթացքում խոսել է սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության և «Ապրելու երկիր» կուսակցությանն աջակցելու մասին։
Մանրամասները տեսանյութում․

Please enter a valid URL