Search
Close this search box.

ԼԱՎ ԼՈՒՐ. Բժիշկներին հաջողվեց վերականգնել հրազենային վնասվածք ստացած երիտասարդի uրտի աշխատանքը

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առավոտյան 07:50-ին կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով՝ ծայրահեղ ծանր վիճակում, հեմոռագիկ շոկ, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի ԲԿ է բերվել 21 տարեկան տղամարդ:

Տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Այդ ընթացքում գրանցվել է սրտի կանգ: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը: Կատարվել է թորակոտոմիա, թոքի հեռացում: Տուժածի մարմնից հեռացվել են փամփուշտն ու պարկուճները: Ըստ ուղեկցողների հայտարարության` տղամարդը վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հարակից տարածքում` որսի ժամանակ:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Please enter a valid URL