Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10:05-ին Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կմ խորության վրա։