Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի քանի անգամ որդին երազում է եկել և հայտնել, որ շուտով վերադառնալու է». Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Արծրուն Հակոբյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արծրուն Հակոբյանի եղբայրը:

Մայրը՝ Նելլի Դանիելյանը ասում է, որ հեշտ չի եղել որոշում կայացնել, սակայն 2 տարի բարդ ճանապարհ անցնելուց հետո կրկին մայրացել է:

Հայրը՝ Ատոմ Հակոբյանը պատմում է, որ նախքան կնոջ հղիությունը մի քանի անգամ որդին՝ Արծրունն է երազին եկել եւ ասել, որ ինքը վերադառնում է:

«Գրկում եմ, պաչում կարոտս իրենից եմ առնում»,-պատմում է հայրը:

Արծրուն Հակոբյանը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատի ամենաթեժ կետերում էր, վերջին զանգը նոյեմբերի 6-ին էր, հորն ասել է, որ շրջափակման մեջ է եւ հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ:

Ռազմաճակատում ցուցաբերած բացառիկ արիության համար Արծրուն Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL