ՀՀ արժույթի շուկայում դրամի գինն առանձնապես չի փոխվել, ըստ rate.am կայքի տվյալների։
Օգոստոսի 19-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,97 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը թանկացել է 0,19 դրամով։ Դոլարը վաճառվում է 388.53 դրամով՝ երեկվա համեմատ ավելանալով 0.03 դրամով։ Եվրոն առևտրային բանկերը գնում են 413.11 դրամով, այն կորցրել է 0.47 դրամ։
Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 426.25 դրամ միջին գնով, ինչը 0.13 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին գնի փոփոխության չի ենթարկվել և գնման դեպքում կազմել է 3,98 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.28 դրամ, օգոստոսի 18-ի համեմատ ռուբլու գինը չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 478.12 դրամ միջին գնով` կորցնելով 0.39 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,11 դրամով՝ կազմելով 502,59 դրամ։