Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը թույլ չի տալիս նրա դին հայրենիք վերադարձնել՝ հուղարկավորելու համար։ Նույնը՝ ԿԽՄԿ–ի միջոցով։ Այս մասին X-ում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Այժմ Հելենի մարմինը «սպասում է», նշել է խոսնակը։
Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։