Search
Close this search box.

Ռուսաստանի ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

Ռուսաստանի ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի գործունեության մասին օգոստոսի 18-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Please enter a valid URL