Search
Close this search box.

«Հրապարակ». Որտեղ են այս պահին բռնnւթյшն ենթարկված երեխшները

«Հրապարակ»-ը գրում է. Աննա Արևշատյանի և նրա ամուսնու կողմից բռնության ենթարկված 5 երեխաները, մեր տեղեկություններով, գիշերը տեղափոխվել են երեխաների աջակցության կենտրոն:

Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ նախքան կենտրոն տեղափոխվելը երեխաներին նախ տարել են Գավառ, այնտեղ քննչական գործողություններ են կատարվել, որոնց երեխաները ևս մասնակցել են:

Հիշեցնենք, որ Աննա Արևշատյանն այս պահին ձերբակալված է, նա մեղադրվում է երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասնակցությամբ պոռնկագրական նյութեր պատրաստելու մեջ:

Please enter a valid URL