Search
Close this search box.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ամեն րոպե փոխել է իր գրաֆիկը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում: Այսօր նախատեսվում է այց Սիսիան։ Այցի երկու օրերի ընթացքում նա, կարելի է ասել, մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների եւ իր հետ Երեւանից Սյունիք մեկնած կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Մեզ ասացին, որ նա ամեն րոպե փոխել է իր այցի գրաֆիկը: Նախատեսված այցերի օրերն ու ժամերն է տեղափոխել, եւ որեւէ մեկը չի կարողացել գուշակել, թե հաջորդ պահին նա ինչ է ուզելու կամ ուր է գնալու։ Արդեն տեղեկացրել ենք, որ նախապես հրահանգել է նաեւ, որ մարզային լրագրողներն իրեն չանհանգստացնեն` բոլորը հետեւեն պաշտոնական լրահոսին, իսկ պաշտոնյաները, ուղեկցող աշխատակազմը նրա հետեւից գլխիկոր գնացել են՝ ուր նա գնացել է։

Ներկաներին զարմացրել է Փաշինյանի հախուռն պահվածքը, որը նրանք վերագրել են վախի դրսեւորումներին։ Թերեւս նաեւ այդ տագնապներով է բացատրվել այն, որ ԱԱԾ տնօրենն էլ է ուղեկցել նրան: Չնայած դա չխանգարեց, որ Կապանի օդանավակայանում նրա ուղղաթիռի իջնելու հաջորդ օրը ադրբեջանական կողմից սահմանը հատեն եւ կրակեն օդանավակայանի պատուհանների վրա` վնասելով պատուհանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL