Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն ու նրա անգլիական տերերը ձեռքի տակ ունեն մեծ քանակության սենսացիոն վիդեոներ ու նկարներ, որոնք հրապարակում են ըստ անհրաժեշտության։ Դրանք լավ միջոց են հանրության ուշադրությունը շեղելու և ուզածն անելու համար։
Հիմա հրապարակված ծեծի տեսանյութը շեղելու է այլ իրողության մասին մարդկանց ուշադրությունը։ Հետո, իհարկե, սրա հիման վրա կփորձեն նաև իրենց այլասերման կոնվենցիաները վավերացնել, բայց այս պահին, կրկնում եմ, այլ բանի համար շեղում են մարդկանց։
Օրինակ, ո՞վ ուշադրություն դարձրեց, որ Ադրբեջանը հիմա էլ թույլ չի տալիս Կապանի օդանավակայանի աշխատանքը։ Գիշերը մեքենայով մոտեցել ու կրակել են, դա արել են ադրբեջանցիները, նույնիսկ Հայաստանի ԱԱԾ-ն հաստատեց։
Ո՞վ ուշադրություն դարձրեց, որ թշնամին կտրել է Արցախի ինտերնետ մալուխը և փորձում է նաև առանց կապի թողնել մեր 120.000 հայրենակիցներին։
Ո՞ւմ է հետաքրքիր, որ Արցախում 30.000 երեխա սոված է, որ չենք կարողանում ամենահասարակ կաթ հասցնել այնտեղ։
Ո՞վ է ուշադրություն դարձնում, որ Ադրբեջանը արագ տեմպերով ու անթաքույց պատրաստվում է լայնածավալ հարձակման, զորքեր է կուտակում Տավուշից մինչև Վարդենիս, Ջերմուկից մինչև Կապան ու Մեղրի ամբողջ առանջնագծի մոտ, ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ է օդ բարձրացնում, նույնիսկ դեսանտային զորքերի վարժանք անում մեր դիրքերից քիչ հեռու, որ հարձակման ժամանակ ավելի հստակ իմանան իրենց անելիքը։
Իսկ դուք նստած նայում եք, թե ինչպես է մի սրիկա կին ծեծում ու ստորացնում իր երեխային։ Իհարկե, մերժելի երևույթ է և պետք է խստորեն պատժվի, բայց անկեղծ ասե՞մ, շատերը դրանից ավելի վատ են վարվում իրենց երեխաների հետ, ուղղակի դա չի նկարահանվում ու ցուցադրվում։
Փողոցում նայեք ձեր շուրջը, տեսեք, թե քանի՞ ծնող է ամենավերջին բառերով հայհոյում ու ծեծում սեփական զավակներին։ Վանաձորում մի անգամ նկատեցի, ինչպես է իր աղջիկ երեխային ամենավերջին սեռական հայհոյանքով դիմում սեփական հայրը, թևից քաշելով ամոթանք տվեցի, կողքից մարդիկ ինձ մեղադրեցին, թե ինչ գործ ունեմ ուրիշի ընտանիքի հետ։
Անտարբեր եք, չէ՞: Իհարկե, անտարբեր եք, քանի որ դա ձեզ հետաքրքիր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի դրվել «Ֆեյսբուք»-ում ու լայքելու հնարավորություն չի եղել։ Այդ ժամանակ էկրանների մոտ դուք դառնում եք մարդասեր ու մտահոգ, իսկ հայրենիքի սահմանների, դիրքեր պահող ու ամեն օր հարձակման ենթարկվող մեր զինվորի անվտանգության վրա դուք թքած ունեք։ Երբ խնդրում եմ օգնել քողարկիչներով կահավորել դիրքերը, ասում եք` արձակուրդ է, հանգստանում ենք, իսկ ուրիշ մեկի այլասերման մասին կուրծք ծեծելիս արձակուրդում չեք։
Նայեք ինքներդ ձեզ, նայեք հայելու մեջ ու քիչ կերեք ՔՊ-ի տված կտերը։ Մարդիկ գումարի դիմաց ամեն ինչ կանեն»: