ԱՄՆ իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ նրա գործողությունների պատճառով, որոնք Վաշինգտոնը գնահատել է որպես օգնություն Մոսկվային միջազգային պատժամիջոցները շրջանցելու հարցում, գրում է The Wall Street Journal-ը։
Ամերիկյան իշխանությունները փորձում են հասնել նրան, որ Թուրքիան պահպանի Ռուսաստանի դեմ սահմանափակումները, բայց միեւնույն ժամանակ «խուսափի այն սցենարից, որի դեպքում թուրքական կողմը պատժամիջոցների կենթարկվի»:
Թեթի տվյալներով՝ Վաշինգտոնն այդ հարցով կապի մեջ է Անկարայի հետ եւ նրան տեղեկացնում են Մոսկվային աջակցություն տրամադրելու հետեւանքների մասին։
ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ բազմիցս մտահոգություն են հայտնել Թուրքիայի տարածքով պատժամիջոցների տակ գտնվող արտադրանքի մատակարարման վերաբերյալ, Արեւմուտքում նշել են Ռուսաստանին մոտ երկրներից արտահանման կտրուկ աճ: Վաշինգտոնը դեռ անցյալ տարի պատժով էր սպառնացել թուրքական ընկերություններին սահմանափակումները շրջանցելու համար, ինչպես նաեւ նշել էր, որ իրավիճակը վնասում է երկկողմ հարաբերություններին: