Search
Close this search box.

«Քանի՞սը գիտի, որ Կապանի օդանավակայանի գլխին ծածանվում է Ադրբեջանի դրոշը». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «Երեկ Նիկոլը հերթական հեքիաթն էր պատմում մեր հայրենակիցներին ու հպարտանում, թե շուտով Կապանի օդանավակայանում սկսվելու են կանոնավոր չվերթներ։
Ոչ սյունեցի մեր հայրենակիցներից քանի՞սը գիտի կամ տեսել է, որ նրա վայրէջք կատարած օդանավակայանի գլխին, գաղտագողի համաձայնությամբ 2020 թվականի դեկտեմբերից ծածանվում է Ադրբեջանի դրոշը։

Նիկոլի ժամանումից մի քանի ժամ անց արդեն ՀՀ սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ադրբեջանցին մոտեցել է օդանավակայանին ու կրակ բացել դրա ուղղությամբ։ Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ չի եղել պատասխան կրակ, ու հայ սահմանապահներն ադրբեջանցիներին միայն «քնքշորեն» հորդորում են «պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Դեռ ավելին՝ պատրաստ են այդ հարցում էլ համագործակցել։ Հիշեցնեմ, որ ՀՀ սահմանապահ զորքն արդեն մի քանի ամիս հրամանատար չունի։

Սա է այս իշխանության խոստացած ապագան էլ, խաղաղությունն էլ, երբ անգամ սեփական տարածքն ես զլանում ոտնձգություններից պաշտպանել։
Սրանք վաղուց արդեն քայքայել են անվտանգային ու պաշտպանական համակարգերը։ Սրանք շարունակում են նույն ավերը։

Թիկնազորով շրջափակված, թերևս ադրբեջանցիների հետ նախապես համաձայնեցրած հեշտ է վայրէջք կատարել Կապանի օդանավակայանում, բայց այս պայմաններում ո՞վ է ապահովելու անվտանգությունը, եթե նույնիսկ ոտնձգությանը համարժեք պատասխան չի տրվում»:

Please enter a valid URL