Search
Close this search box.

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրհորից

Ուրցաձոր գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում՝ փոսի մեջ, այսօր՝ օգոստոսի 18–ին, քաղաքացու դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ 1․40 մետր) և մահացել:

Փրկարարները ջրհորից դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Please enter a valid URL